Չինացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ մոտ 6 րոպե անընդմեջ ջրի շիթ արձակելով բերանից (տեսանյութ)
Չինացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ մոտ վեց րոպե անընդմեջ ջրի շիթ արձակելով, հայտնում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ ջրի շիթի արձակումը հին հնարք է, որը գալիս է 17-րդ դարից: Այն ենթադրում է մեծ քանակությամբ ջուր խմել, այնուհետև այն աստիճանաբար դուրս թափել մկանային հսկողության միջոցով:
35-ամյա չինացի Մա Հուին հաջողվել է 5 րոպե 51,88 վայրկյան անընդմեջ ջուրը բերանից դուրս թափել: Այդ նպատակով նա խմել էր 4,5 լիտր ջուր:
Նախորդ ռեկորդը գրանցել էր եթովպիացի Կիրուբել Յիլման, որն ընդամենը 56,36 վայրկայն էր ջուրը թափել: