«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են համերգասրահում փլատակների մաքրումը։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ»-ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360-ի (այդ թվում` 11 երեխա):