Առաջիկայում աշխատանքից կհեռացվի 70,000 պետական ծառայող. Արգենտինայի նախագահ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է առաջիկայում 70 հազար պետական ծառայողի աշխատանքից հեռացնելու մտադրության մասին։ Այդ միջոցառումները, ըստ նրա, իրականացվում են երկրի բյուջեն ճշգրտելու համար։
Միլեյն այս մասին նա հայտարարել է Լատինական Ամերիկայի տնտեսագետների ֆորումի փակման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։
Ըստ Միլեյի՝ իշխանություններն արդեն փակել են 200 հազար սոցիալական ծրագիր, որոնք «անկանոն են իրականացվել»։
«Մենք աշխատանքից ազատել ենք 50 հազար քաղծառայողի, նրանց պայմանագրերը խզվել են և նկատի ունեցեք, հիմա ավելի շատ պայմանագրեր են խզվում, ևս 70 հազարը կհեռացվեն», - խոստացել է նա:
Խավիեր Միլեյը, որը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերին, Արգենտինայում իրավիճակը բնութագրել է որպես կրիտիկական։ Նա հայտարարել էր տնտեսության մեջ ցնցող միջոցառումների անհրաժեշտության մասին և ներկայացրել բարեփոխումների փաթեթ, որը երկրում բողոքի ցույցեր էր առաջացրել։