Դանիլովը կտեղափոխվի աշխատելու ուրիշ ուղղությամբ․ Զելենսկի
Դանիլովը կտեղափոխվի աշխատելու ուրիշ ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթում ասել էր, որ Ալեքսեյ Դանիլովն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո կտեղափոխվի այլ ուղղությամբ աշխատելու։
«Ես շնորհակալ եմ Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում նրա աշխատանքի համար։ Նրան տեղափոխում են այլ ուղղությամբ, դրա մասին ավելի ուշ»,- ասել է Զելենսկին։