Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․
«Երկու թիրախ ուներ գործողությունը՝ վախի մթնոլորտի ստեղծում և իսլամի գործոնն օգտագործելով՝ ՌԴ-ում ներքին խմորումներ առաջացնել։ Տաջիկստանն էլ հատուկ էր ընտրված, ՌԴ մոտ դաշնակից է, նրա պատվարն է Աֆղանստանի դեմ։ Հաշվի առնելով միջինասիական երկրներից մեծաթիվ աշխատանքային միգրանտների ներկայությունը, կազմակերպիչները հույս են ունեցել սրանով նրանց դեմ հանել ոչ մահմեդական բնակչությանը։
Եթե ստացվի, որ Մոսկվայի գործողության հետ ուղղակի կապ ունեն Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ամենայն հավանականությամբ հետքը դեպի այդտեղ է տանում։ Դուրս է գալիս, որ Ուկրաինայի կառավարությունը իրեն օրենքից դուրս է դնում։
Սա նշանակում է, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքերն ամբողջովին ազատ են լինելու։ Եվրոպական երկրները անհարմար վիճակի մեջ են հայտնվելու»,- նշել է փորձագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․