Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև հանդիպումն ավարտվել է. հայտնի է՝ ինչ են քննարկել
Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև հանդիպումն ավարտվել է։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։
Հանդիպմանը քննարկվել են այն հարցերը, թե ինչպես կարող են երկու երկրների խորհրդարաններն աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ֆոնին։
Կողմերը պայմանավորվել են դիտարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները։