Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը (տեսանյութ)
Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ժայռապատ հատվածների համար մշակվել է դենդրոնախագիծ. կկիրառվեն լանդշաֆտային ճարտարապետության էլեմենտներ:
Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղարվեստական թփերով ու բույսերով։