Բենիտեսը հեռացել է Սելտայի գլխավոր մարզչի պաշտոնից
Իսպանական «Սելտայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռաֆայել Բենիտեսն ու նրա մարզչական շտաբը ութամսյա աշխատանքից հետո հեռանում են թիմից։
«Ակումբը ցանկանում է անկեղծ շնորհակալություն հայտնել Ռաֆա Բենիտեսին և նրա անձնակազմին՝ իրենց ժամանման օրվանից ի վեր ցուցաբերած նվիրվածության, ազնվության և պրոֆեսիոնալիզմիհամար։ «Սելտան» հաջողություն է մաղթում նրաց ապագայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Սելտան» Բենիտեսի նշանակման մասին հայտարարել էր 2023 թվականի հունիսին։ Ներկայումս ակումբը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 24 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։
Բենիտեսը նախկինում մարզել է «Ռեալը», «Նապոլին», «Ինտերը», «Վալենսիան» և «Լիվերպուլը»։