Որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը վտանգում է խաղաղ գործընթացը. Բայրամով
Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը չծառայող երրորդ կողմերի ներգրավումը սպառնալիք է խաղաղ գործընթացին ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ջիդդայում իր իրանցի գործընկեր Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ:
Բայրամովը նշել է, որ «որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը վտանգ է ներկայացնում խաղաղ գործընթացին» (չակերտները Tert.am)։