ՌԴ ՀՕՊ համակարգերը Ղրիմի օդային տարածքում ոչնչացրել են 38 ուկրաինական անօդաչու
Ռուսական ՀՕՊ համակարգերը Ղրիմի օդային տարածքում ոչնչացրել են 38 ուկրաինական անօդաչու սարք, կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա 38 անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ղրիմի Հանրապետության տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- հայտնել են գերատեսչությունում։