Իսրայելը գնդակոծում է Գազայի մանկական հիվանդանոցը․ անկլավի առողջապահության նախարարություն
Գազայի հատվածում գտնվող Ալ-Նասր մանկական հիվանդանոցը գնդակոծության է ենթարկվում, երեխաների կյանքը վտանգված է։ Այս մասին պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքում ասել է նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քուդրան։
«Ալ Նասր մանկական հիվանդանոցը բազմիցս հարձակումների է ենթարկվում, և երեխաների, անձնակազմի ու տեղահանվածների կյանքը վտանգի տակ է»,- ասված է հայտարարության մեջ:
Ալ-Քուդրան նաև նշել է, որ հրետակոծության պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել հիվանդանոց՝ տուժածներին տարհանելու համար։