100 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան եկել են ստանալու Սյունիքը, որը չէր հաջողվել Նժդեհի շնորհիվ․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
100 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան եկել են ստանալու Սյունիքը, որը չէր հաջողվել Նժդեհի շնորհիվ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը․
«Նախիջևան տանող ճանապարհով ոչ միայն մասնատում են Հայաստանը, այլև Իրանի թիկունքում են հայտնվում։ Բոլորի աչքը այս ճանապարհի ու այս տարածքի վրա է։
Արցախում այսօր մղվող պայքարն ու չհանձնվելը նաև Սյունիքն է պաշտպանում։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հակառակ տրամաբանությամբ են շարժվում, հանձնում են Արցախը, Մեղրին պահելու համար։ Բայց ճիշտը դրա հակառակն է, այդպես է ապացուցվել նաև պատմականորեն»,-նշել է Հայրապետյանը։
Ադրբեջանագետի կարծիքով Արևմուտքն իմիտացնում է խաղաղության գործընթացը, բոլորը զբաղված են «ձև թափելով»։ Իրողությունները հակասում են «խաղաղության» գործընթացին։ Իշխանությունների՝ «Զիջենք, պատերազմ չի լինի» թեզն, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, ինքնախաբեություն է, զիջումները պատերազմ ու կորուստներ են բերել։ Նրա կարծիքով այս պահին Բաքուն զգուշանում է լայնածավալ պատերազմից, ազդակներ է ստացել, սակայն ռազմատենչ ծրագրերից չի հրաժարվել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․