Լաչինի միջանցքը պետք է ուժով բացել, խաղաղապահներն ունեն առիթ և հնարավորություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Լաչինի միջանցքը պետք է ուժով բացել, խաղաղապահներն ունեն առիթ և հնարավորություն:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Չգիտես ինչու, անգամ Արցախի իշխանություններն են ասում, որ իբր ռուս խաղաղապահները չունեն ճանապարհը ուժով բացելու մանդատ։ Բայց բլոկադան արդեն պատերազմական ակտ է, ռուսներն ունեն առիթ ու հնարավորություն ուժի դիմելու։ Այս ուղղությամբ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը։ Ռուսաստանի նման կրավորական վարքագծի պատճառն այն է, որ մտահոգվում են, որ երկրորդ ճակատ կբացվի, կարծում են երկու ճակատ չեն կարող սպասարկել։ Բայց մյուս կողմից էլ Արցախում ռեսուրսները սպառվում են, Արցախը ստիպված է լինելու ինչ որ ձևով հարցը լուծել, թեկուզ ուժով փորձել բացել ճանապարհը։ Իդեալական տարբերակում նախաձեռնողը կարող էր լինել Հայաստանը, բայց ՀՀ-ում իշխանություն է, որը թքած ունի Արցախի վրա։ Ուժ կիրառելը միայն պատերազմելը չէ, կարելի է լարվածություն ստեղծել ճանապարհի փակ հատվածին մոտ, դա ստիպելու է այդ մարդկանց հեռանալ այդտեղից»,- նշել է քաղաքագետը։
Մելիք-Շահնազարյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները ճանապարհի փակման հանգամանքների մասի շատ բան են թաքցնում հանրությունից, նա պատահական չի համարում հենց այս փուլում Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարի այցը Հայաստան։ Քաղաքագետի կարծիքով, եթե ճանապարհը բացվի զիջումների արդյունքում, կստացվի որ չենէ էլ բացել, քանի որ Բաքուն ամեն հաջորդ պահի կարող է էլի փակել ու նոր պահանջներ առաջադրել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․