ԱՄՆ-ում քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել. իշխանությունները տարհանել են բնակիչներին (տեսանյութ)
ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ արդյունքում հրդեհ է բռնկվել, որից հետո տեղի իշխանությունները տարհանել են մոտակա բնակավայրերի բնակիչներին, հայտնում է nsn.fm-ը։
Փրկարարները խորհուրդ են տվել բոլորին, ովքեր գտնվում են գործարանից երեք մղոն շառավղով, պատսպարվել: Միաժամանակ նրանց անհանգստացնում է քամու ուղղության հնարավոր փոփոխությունը։