Մեծ Բրիտանիայի վարչապետը «փախել» է Եգիպտոսում COP27 կլիմայական գագաթնաժողովում բանակցություններից (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը «փախել» է Եգիպտոսում COP27 կլիմայական գագաթնաժողովում բանակցություններից, գրում է mk.ru-ն:
Ինչպես երևում է հրապարակված կադրերում, նրա օգնականը մոտենում է և կառավարության ղեկավարին ինչ-որ տեղեկություն հայտնում: Դրանից հետո Սունակը հավաքել է իրերը, շտապ իջել բեմից և դուրս եկել շենքից։
Նոյեմբերի 6-ից 18-ը Շարմ էլ-Շեյխում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP27 համաժողովը: Ակնկալվում է, որ մասնակից երկրները գագաթնաժողովի ընթացքում կներկայացնեն արտանետումների նվազեցման թարմացված ծրագրեր, որոնք կհամապատասխանեն 2100 թվականին գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճանից ավելի Ցելսիուսի բարձրացումից զերծ պահելու նպատակին: