«Մենք դեռ շատ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց, ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որ դիսցիպլինա հաստատվի»․ Քերոբյանը՝ նոր սահմանափակումների մասին
Մենք մեր երկրում օրենքները չենք հարգում: Օրինակ՝ սրճարաններում բոլորը ծխում են: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց՝ այսպիսի վարքագիծը չի կարող բերել այնպիսի զարգացման, որն անհրաժեշտ է այս տարածաշրջանում կայուն ձևով զարգանալու համար:
Հարցին՝ ինչու իշխանությունները չեն հետևում, որպեսզի իրենց ընդունած օրենքները կյանքի կոչվեն, Քերոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ: Ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որ դիսցիպլինա հաստատվի»:
Քերոբյանը նշեց՝ պետք է ընդունենք, որ մենք դեռ շատ հեռու ենք կարգապահ ազգ լինելուց: