Ռուս խաղաղապահները դեռ տեղում են, միջանցքում որևէ փոփոխություն չկա․ Բերձորի համայնքապետը չգիտի՝ ինչ կադրեր են շրջանառվում համացանցում
Ռուս խաղաղապահներն Լաչինի միջանցքում են, ոչ մի տեղ չեն գնացել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը։
«Բերձորում ռուս խաղաղապահները երկու զորամաս ունեն, երկուսն էլ տեղում են։ Միջանցքը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Խաղաղապահներն իրենց տեղերում կանգնած են, զորամասերը՝ նույնպես»,- ասաց համայնքապետը։
Անդրադառանալով համացանցում տարածված ապամոնտաժման կադրերին՝ Նարեկ Ալեքսանյանը ասաց, թե չգիտի՝ ինչ կադրերի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ապամոնտաժվում Լաչինի միջացքում գործող անցակետերը: