Միասին գտնվում ենք մի պայքարի մեջ, մեր հայրենիքի, իդեալների, իղձերի համար․ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից։ Այսօր՝ ժամը 21.00-ին, լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը, չկա։
«Միասին գտնվում ենք մի պայքարի մեջ, մեր հայրենիքի, իդեալների, իղձերի համար։ Շնորհակալություն ընտանիքիս, փաստաբանական թիմին, լրատվական համայնքին։ Այս ամենը փոքր դրվագ է մեծ պայքարի համայնապատկերի մեջ, սա մի փոքր զոհողություն էր իմ հայրենիքի զոհասեղանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չալաբյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: