Կանայք և երեխաները տարհանվել են Խրամորթից. համայնքապետ «Արցախպրես»
Մարտի 10-ի երեկոյան ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերից ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել են գյուղի դաշտերը: «Արցախպրես»-ի թղթակցն այսօր՝ մարտի 15-ին, այցելել է Խրամորթ համայնք և տեղում ծանոթազել առկա իրավիճակին։
Համայնքապետ Զորիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ 6 մմ տրամաչափի ականանետով կրակ էին բացում գյուղի վարելահողերի ուղղությամբ։
«Արդեն չորս օր է` համեմատաբար ավելի հանգիստ է ամեն ինչ, թշնամու կողմից էլ ոչ մի կրակոց չկա։ Պետք է նշեմ, որ այս ամենը պայմանավորված է ռուս խաղաղապահների՝ հակառակորդի դիրքերի մոտ տեղակայմամբ։ Եթե ռուս խաղաղապահները մի փոքր ուշ գային, հնարավոր է` այդ ամենը վատ ավարտ ունենար։ Հույս ունեմ, որ նման իրավիճակ այլևս չի կրկնվի, քանի որ, անվտանգային խնդիրներով պայմանավորված, կանայք ու մանկահասակ երեխաները գյուղից տարհանվել են։ Լիարժեք անվտանգության դեպքում՝ նրանք կվերադառնան իրենց տները»,-ասել է Աբրահամյանը։
Համայնքապետը նշել է, որ, ի պատասխան ադրբեջանական կողմից բարձրախոսներով հնչեցվող գյուղը լքելու կոչերին, ինքն էլ պարբերաբար միացնում է հայկական հայրենասիրական երգեր ու Արցախի օրհներգը։