Սուպերմարկետում գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը
Գողացել են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Դեպքը պատահել է փետրվարի 25-ին՝ հինգշաբթի առավոտյան, երբ Մերկելը գնացել է սուպերմարկետ: Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերքների համար նախատեսված սայլակից։
Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։