Շվեդիայի ֆուտբոլային միությունը դիմել է ՖԻՖԱ-ին՝ կոչ անելով չեղարկել Ռուսաստանի հավաքականի հանդիպումները
Շվեդիայի ֆուտբոլային միության ղեկավարությունը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հավաքականի դեմ հնարավոր փլեյ-օֆֆի անցկացումից՝ անկախ նրանից, թե որտեղ կկայանա հանդիպումը։
Շվեդիան, Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին, դիմել է ՖԻՖԱ-ին՝ կոչ անելով չեղարկել փլեյ-օֆֆում՝ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները։
Շվեդիան կհանդիպի Ռուսաստանի հետ, եթե հաղթի Չեխիայի թիմին, իսկ Վալերի Կարպինի թիմը պետք է հաղթահարի Լեհաստանի հավաքականի արգելքը։