Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանանց նկատմամբ բռնությունն անվանել է վիրավորանք առ Աստված
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տարվա առաջին իսկ օրը կարդացած քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքի թեմային:
«Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պահպանում են աշխարհը, եկեք բոլորս միասին աշխատենք այն ուղղությամբ, որ հոգ տանենք մայրերի մասին և պաշտպանենք կանանց: Ինչպես կարելի է բռնություն գործադրել կանանց նկատմամբ, բավական է: Կանանց ցավ պատճառել, նշանակում է վիրավորել Աստծուն, -ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Ֆրնացիսկոս պապը բազմիցս կոշտ քննադատություն է տեղացել կանանց նկատմամբ բռնություն գործադրողների հասցեին: