Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի՛ ընթերցողներ, Tert.am-ը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք, որ 2022 թվականը ձեր ընտանիքներին երջանկություն և բազում հաջողություններ բերի, իսկ մեր երկրի համար լինի խաղաղության ու բարեկեցության տարի։
Թող ոչ մի կորուստ չլինի այս տարի, թող նոր տարում անառիկ լինեն մեր երկրի սահմանները և շատ հայ մանուկներ ծնվեն:
Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների պայծառ հիշատակին:
Թող 2022-ին մեր լրահոսում գերիշխեն դրական նորությունները։