The House խանութների ցանցն առաջարկում է համային ճամփորդություն աշխարհով մեկ (լուսանկարներ)
The House խանութների ցանցն իսկական համային ճամփորդության է տանում դեպի աշխարհի բոլոր մայրցամաքներ՝ բացահայտելով տեղի առանձնահատկությունները գինու, խմիչքի և սննդի միջոցով:
The House-ում կան գինիներ, որոնք համարվում են այդ տարածաշրջանի խորհրդանիշը և լավագույնս ներկայացնում են տվյալ տերուարը, ինչպիսիք են Zonin-ը, Frescobaldi-ն, Fontanafredda-ն՝ Իտալիայից, Guigal-ը, Louis Jadot-ն, Dourthe-ը, Trimbach-ը՝ Ֆրանսիայից, Domane Wachau-ն՝ Ավստրիայից, Mudhouse-ը՝ Նոր Զելանդիայից, Hardys-ն՝ Ավստրալիայից և այլն:
Խանութների ցանցում կան խմիչքի աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են՝ ֆրանսիական Remy Martin-ը, ամերիկյան Maker’s Mark-ը կամ Jim Beam-ը: Ներկայացված են նաև լավագույն շոտլանդական և իռլանդական վիսկիները, բարձրակարգ շվեյցարական շոկոլադ, ֆրանսիական պանիրներ, իտալական տրյուֆելներ և այլն:
The House-ի զարգացման տնօրեն Էլինա Պետրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել իր ճաշակին և բյուջեին համապատասխան հետաքրքիր ու որակյալ ապրանք:
Ամանորին ընդառաջ The House-ն առաջարկում է գրավիչ տեսքով և համեղ պարունակությամբ նվեր-զամբյուղներ ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ միջոցառումների համար: Ի դեպ, գործում են ամանորյա մեծ զեղչեր:
«Come as a Friend, Leave as a Family» խանութի վրա փակցված գրությունը պատահական չէ: Այն նշանակում է «Արի որպես ընկեր, դարձիր ընտանիքի անդամ», քանի որ The House-ն իսկապես տուն է դարձել գուրմանների, սոմելյեների և այն էնտուզիաստների համար, ովքեր գալիս են նորանոր համային, և ինչու ոչ, մշակութային բացահայտումների: Իսկ վաճառող-խորհրդատուներն ամենայն սիրով ու հոգատարությամբ կօգնեն ճիշտ և գրագետ ընտրություն կատարել:
The House խանութները գտնվում են Երևանի Թումանյան 10, Մոսկովյան 28, Կոմիտաս 15 հասցեներում: