«Մենք այդ թեման փակված ենք համարում». Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ ստեղծված իրավիճակին և ռուսական գերատեսչության մեկնաբանությանը:
«Ես դա որպես միջադեպ չէի դիտարկի: Մեզ համար պարզապես կարևոր էր հստակություն մտցնել ըստ հարցի էության: Թեման, ի դեպ, քննարկվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա հայ գործընկերոջ հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել է դեկտեմբերի 8-ին: Մենք այդ թեման փակված ենք համարում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը, երբ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։