Բրիթնի Սփիրսի նկատմամբ հոր խնամակալությունը դադարեցվել է. երգչուհին որոշմանն արձագանքել է ուշագրավ գրառմամբ և տեսանյութով
Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ՝ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրն այլևս նրա խնամակալը չէ: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարթին:
«Խնամակալությունը վերջնականապես կկասեցվի նոյեմբերի 12-ին կայանալիք լսումների ժամանակ»,- հայտնել է փաստաբանը: Այսպիսով, ավարտվում է երգչուհու նկատմամբ հոր խնամակալությունը, որը հաստատվել էր 2008 թվականից:
Երգչուհու հայրը՝ Ջեմի Սփիրսն իր փաստաբանի միջոցով փոխանցել է, որ որոշումը «հիասթափեցնող» է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը ողջունել են երգչուհիներ Շերը (Շեռլին Սարգսյան) և Դիոն Ուորվիքը:
Բրիթնին նույնպես ուրախությամբ է ընդունել լուրը՝ համացանցում իր մասնակցությամբ օդանավով թռիչքի տեսանյութ հրապարակելով: «Իններորդ երկնքում՝ հենց հիմա: Առաջին անգամ ինքնաթիռ եմ վարում»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Посмотреть эту публикацию в Instagram