Comedy Wildlife Photography Awards-ը ցուցադրել է կենդանիների ամենազվարճալի լուսանկարները
Comedy Wildlife Photography Awards-ը հայտարարել է կենդանիների ամենազվարճալի լուսանկարների մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Ուշագրավ կադրերը հայտնվել են մրցանակի կայքում:
Եզրափակիչ է հասել 42 լուսանկար, որորոնցում ներկայացված են վայրի բնության ներկայացուցիչների ամենազվարճալի պահերը: Լավագույն լուսանկարի համար քվեարկությունը կտևի մինչև այս տարվա հոկտեմբերի 10-ը, իսկ հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 22-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Նշենք, որ Comedy Wildlife Photography Awards-ը հիմնադրվել է 2015 թվականին՝ լուսանկարիչներ Պոլ Ջոինսոն-Հիքսի և Թոմ Սալամի կողմից: