Ավելի քան 114 000 դոլար. Land Rover-ը ներկայացրել է Defender ամենագնացի V8 Bond Edition սևաթույր տարբերակը (լուսանկարներ)
The Land Rover Defender մեքենան լինելու է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմում, որը կոչվում է «Մեռնելու ժամանակ չկա» (No Time To Die): Բոնդիանայի 25-րդ մասում, որի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 8-ին, Land Rover ընկերությունը ներկայացրել է Defender մոդելի տպավորիչ տարբերակը՝ Defender V8 Bond Edition-ը:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, մեքենան ամբոջովին սև է և հիմնված է Defender 110 մոդելի վրա:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 5.0 լ աշխատանքային ծավալով, 518 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5 վայկյանում՝ մեքենան դարձնելով երբևէ ստեղծված ամենահզոր Defender-ը:
Defender V8 Bond Edition-ը կարտադրվի 300 օրինակով՝ 114 600 դոլար մեկնարկային գնով: