Բրազիլիայում տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 5 չափաբաժին է ստացել 3 տարբեր դեղամիջոցից
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները ներկա պահին արտասովոր դեպք են հետաքննում՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ:
Ինչպես հաղորդում է Oddity central-ը, տեղի բնակիչը հաջողացրել է 10 շաբաթում առնվազն 5 չափաբաժին պատվաստանյութ ստանալ 3 տարբեր հակակորոնավիրուսայի դեղամիջոցից:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը, որի անունը չի նշվում, սկսել է պատվաստել մայիսին, այնուհետև շարունակել է գործունեությունը հունիսին: Նրա պատվաստման «մարաթոնը» բացահայտվել է, երբ վերջինս փորձել է ևս մեկ ներարկում ստանալ: Նա մտադիր էր ևս մեկ դեղաչափ ստանալ հուլիսի վերջին:
Հաղորդվում է, որ բրազիլացին հասցրել է պատվաստվել AstraZeneca, Pfizer և Coronavac դեղամիջոցներով: Պատկան մարմինները փորձում են պարզել՝ արդյոք նրա տվյալները չգրանցելու արդյունքում է նման իրավիճակ ստեղծվել, թե ոչ: