Թենիսի աշխարհի առաջին ռակետը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին ժամանակից շուտ` վնասվածքից պատճառով լքում էՖրանսիայի բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի 2-րդ շրջանում Էշլի Բարտին մրցում էր աշխարհի 45-րդ ռակետ Մագդա Լինետի հետ: Երկրորդ սեթից հետո Բարտին հրաժարվեց հետագա պայքարից:
Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: «Ռոլան Գարոս»-ը կեզրափակվի հունիսի 13-ին: