Արսեն Զախարյանի գոլի շնորհիվ Դինամոն հաղթեց ԲԿՄԱ-ին
Այսօր՝ մայիսի 16-ին, Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի վերջին՝ 30-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին։
18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը։ 65-րդ րոպեին «Դինամոյի» հարձակվող Վյաչեսլավ Գրուսլևը հավասարեցրել է հաշիվը, իսկ 7 րոպե անց նա դուբլ է ձևակերպել և առաջ մղել տանտերերին։ Էջուկեն 79-րդ րոպեին, ամեն դեպքում, հավասարեցրել է հաշիվը, բայց 89-րդ րոպեին 17-ամյա Արսեն Զախարյանի խփած գոլի շնորհիվ «Դինամոն» հաղթանակ է տարել։
ԲԿՄԱ-ն ՌՊԼ-ի մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ 50 միավորով։ Իսկ «Դինամոն»՝ 7-րդ հորզիոնականում դարձյալ 50 միավորով։