Պսակադրություն ճոպանուղում. Մոսկվայում համաշխարհային ռեկորդ է սահմանվել 30 զույգի մասնակցությամբ
Մոսկվայում 30 զույգ պսակադրվել է ճոպանուղում. մայրաքաղաքային ճոպանուղին առաջին անգամ վերածվել է ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի մայրաքաղաքային վարչությանը:
«Ճոպանուղին կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այսօր այն առաջին անգամ վերածվել է ՔԿԱԳ-ի. իրենց սերը երկնքում ամրագրել է 23-60 տարեկան 30 զույգ: Աշխարհում ոչ մի ուրիշ տեղ այդքան շատ պսակադրություն տարնսպորտում չի արվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խցիկներից յուրաքանչյուրում պսակադրության փաստն արձանագրել են անկախ փորձագետներ: Որպես վկաներ հանդես են եկել Գինեսի ռեկորդների գրքի դատավորները Լոնդոնից, որոնց հետ տեսակամուրջով են կապ հաստատել: