Ամերիկացի ծովակալը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի բռնկման հավանականությունն ու ՆԱՏՕ-ի գործողություններն այդ պարագայում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ սկսվելու դեպքում Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն «կտրականապես դեմ հանդես կգան, սակայն որևէ միջոց չեն ձեռնարկի»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը, որի հոդվածը հրապարակել է Bloomberg գործակալությունը:
«Ուկրաինայի վրա չի տարածվում ՆԱՏՕ-ի՝ «հարձակումը մեկի դեմ հարձակում է բոլորի դեմ» անվտանգության երաշխիքը»,- պարզաբանել է նախկին զինվորականը:
Ստավրիդիսի կարծիքով՝ հարաբերությունների սրման պարագայում բախում կարող է տեղի ունենալ Սև ծովի ջրային տարածքում: Վերջինս չի բացառել, որ հավանական պատերազմում Ռուսաստանը կկիրառի արագընթաց մոտորանավեր, որոնք «մակերես-մակերես» և «երկիր-երկիր» դասի թևավոր հրթիռներ են կրում, ինչպես նաև ուղղաթիռներ՝ դեսանտային ուժերի տեղափոխման համար:
Ամերիկացին ենթադրություն է արել, որ նման դեպքում Մոսկվան լիակատար հաղթանակ կտանի: Բացի այդ, նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը չեն հասցնի բավականին արագ հասնել տարածաշրջան, եթե անգամ ցանկանան: