Քիմ Քարդաշյանն ավագ որդու հետ լուսանկարներ է հրապարակել Քրիս Ջեների առանձնատնից (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ավագ որդու՝ 5-ամյա Սեյնթի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա աստղն ու որդին լուսանկարվել են Քիմի մոր՝ Քրիս Ջեների` Փալմ Սփրինգզում գտնվող առանձնտանը:
Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է մոխրագույն սպորտային տաբատ և շապիկ՝ այն համադրելով սպիտակ սպորտային կոշիկների և մեղմ դիմահարդարման հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։