«Կրոտոնեն» դուրս մնաց Ա Սերիայից․ 34 տուրից հետո թիմը 18 միավոր ունի
«Կրոտոնեն» պարտվել է «Ինտերին» Ա Սերիայի 34-րդ տուրում։
Սերսե Կոսմիի թիմը վերջին 8 խաղում կրել է 7-րդ պարտությունը և մնացել է Ա Սերիայի վերջին՝ 20-րդ տեղում։
17-րդ հորիզոնականից, որը հաջորդ մրցաշրջանում Ա Սերիայում ելույթները շարունակելու հնարավորություն է տալիս, բաժանում է 13 միավոր։ Այսպիսով, Ա Սերիայի ավարտից 4 տուր առաջ «Կրոտոնեն» դուրս մնաց Իտալիայի առաջնությունից։
Նախքան առաջնության ավարտը՝ «Կրոտոնեն» կխաղա «Ռոմայի», «Վերոնայի», «Բենևենտոյի» և «Ֆիորենտինայի» հետ։