Կողոպուտ Վանաձորում. զինվորական համազգեստով 2 անձինք մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, նրա վրայից հափշտակել են ոսկյա զարդերը. Shamshyan.com
Ապրիլի 27-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ից ապրիլի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված զինվորական համազգեստով 2 անձինք Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժածի հարևանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում տուժածը՝ 81-ամյա Գրետա Բ.-ն, հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը: Նա հայտնել է նաև, որ նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել:
Մանրամասները՝ կայքում: