Սուդանը կասեցրել է Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու համաձայնագիրը
Սուդանը կասեցրել է աֆրիկյան հանրապետության տարածքում Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ «նախորդ ռեժիմի հետ Մոսկվայի կողմից ստորագրված» համաձայնագիրը կասեցվում է «մինչև այն հաստատվի օրենսդիր մարմնի կողմից»: Այս մասին Խարթումը նախազգուշացրել է ռուսական կողմին:
2020-ի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը պայմանագիր է կնքել Սուդանում ռուսական նավատորմի համար բազա ստեղծելու մասին, համաձայն որի՝ երկրի Ռազմածովային ուժերը 25 տարի շարունակ կկարողանան օգտագործել այդ երկրի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը:
Փաստաթղթում նշվում է, որ Սուդանում կարող է միաժամանակ լինել ոչ ավելի, քան 4 ռուսական նավ և ոչ ավելի, քան 300 մարդ: