Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալներ հասանելի են դարձել համացանցում
Facebook սոցիալական ցանցի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալներ հրապարակվել են հաքերային ֆոռումում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Համացանցում հասանելի են դարձել 106 երկրների բնակիչների տվյալներ, այդ թվում՝ 32 մլն ԱՄՆ-ից, 11 մլն Մեծ Բրիտանիայից և 6 մլն Հնդկաստանից: Հաղորդվում է, որ ֆոռումում հրապարակվել են օգտատերերի ամբողջական անունները, գտնվելու վայրը, ծննդյան ամսաթվերը, բջջային հեռախոսի տվյալները և էլեկտրոնային փոստի տվյալները:
Նման տեղեկությունները կարող են արժեքավոր լինել կիբեռհանցագործների համար, որոնք նմանօրինակ տեղեկություններ են օգտագործում խարդախություններ կազմակերպելիս: