Հունաստանը Թուրքիային դարձյալ մեղադրել է փախստականների նավերը դեպի իրեն պատկանող ջրերն ուղղելու սադրիչ գործողությունների համար
Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում դարձյալ սև ամպեր են կուտակվել: Եվրամիության անդամ երկիրը մեկ անգամ ևս Թուրքիային սադրիչ է անվանել, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Մասնավորապես, Հունաստանը Թուրքիային մեղադրել է փախստականների նավերը դեպի Հունաստանի ջրերն ուղղելու սադրիչ գործողությունների համար:
Պաշտոնական Անկարան կտրականապես հերքել է այս մեղադրանքը:
Ըստ Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարաչիի՝ «իր երկրին պատկանող ջրերում հայտնված փախստականներն առանց որևէ կասկածի ժամանել են Թուրքիայի ծովափերից, որը ստացել է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը»:
Հունական կողմը Թուրքիային կոչ է արել դադարեցնել անհիմն սադրանքները: