Բուֆոնը որակազրկվել է մեկ խաղով
Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը որակազրկվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Որակազրկման պատճառը հայհոյելն է: Դեռևս 2020 թվականին դեկտեմբերին «Յուվենտուս»-ի և «Պարմա»-ի խաղի ժամանակ դարպասապահը հայհոյել էր և դրա համար տուգանվել էր 5000 եվրոյով: Բայց իտալական դատարանը հարկ է համարել նաև որակազրկել ֆուտբոլիստին մեկ խաղով:
Ջանլուիջի Բուֆոնն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է իտալական «Պարմա»-ում` 1995 թվականին: 2001 թվականից հանդես է գալիս «Յուվենտուս»-ի կազմում: 2018 թվականի մեկ մրցաշրջան պաշտպանեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասը: Բուֆոնը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկը: