ԱԱԾ-ում շարադրել եմ հետևյալը. կա՛մ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես․ Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ինչ բացատրություն է տվել ԱԱԾ–ում, որտեղ կանչվել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի մասին իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու համար։
«Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կա՛մ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա…
Սպասենք ԱԱԾ-ի արձագանքին…»,– գրել է նա։
Ավելի վաղ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Փաշինյան-Վարդապետյան հանցավոր համագործակցության գործով հրավիրվել եմ ԱԱԾ բացատրություն տալու» և խոստացել ԱԱԾ–ից դուրս գալուց հետո մանրամասներ կներկայացնի։