Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել. Shamshyan.com
Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Մ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: