Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան գրառման մեջ դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «Սուրբ իմաստություն» (Αγία Σοφία) կառուցվել է մ. թ. ա. 537 թվականին և ավելի քան ինը դար քրիստոնեա հավատացյալների եկեղեցի է եղել։
«Մենք մեր ուղղափառ եղբայրների ու քույրերի հետ միասին դեմ ենք այդ սուրբ վայրը մզկիթի վերածելու Էրդողանի որոշմանը»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախբի հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert․am-ը, Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934թ․ որոշումը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: