Մասկը հայտնել է, որ Tesla-ն մոտ ապագայում լիովին ինքնակառավարվող մեքենաներ կարտադրի
Էլեկտրամեքենաների ամերիկյան արտադրող Tesla-ն շուտով կստեղծի ամբողջական ավտոմատացման տեխնոլոգիա՝ ինքնավար վարման 5-րդ մակարդակ, գրում է Bloomberg-ը։
Արհեստական ինտելեկտի վերաբերյալ Շանհայի ամենամյա համաշխարհային առցանց համաժողովի ժամանակ գործարարը նշել է, որ Tesla-ն 2020 թվականին կկարողանա հասնել հիշյալ տեխնոլոգիայի բազային ֆունկցիոնալությանը: Այժմ ընկերությունը մեքենաներն արտադրում է ընդլայնված ավտոմատացման տեխնոլոգիայով՝ ավտոպիլոտ համակարգի գործառույթով։
Իր տեսաուղերձում նա նաև ողջունել է Չինաստանում ընկերության աշխատանքային թիմին՝ ընդգծելով նրանց «զարմանալի աշխատանքը»։
Չինաստանում է գտնվում Tesla էլեկտրամեքենաների ամերիկյան արտադրողի՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս միակ գործարանը։ Շանհայից ոչ հեռու գտնվող ձեռնարկության շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2018 թվականի հուլիսին: