Հայտնի է, թե որ դեպքում Լիվերպուլը կփորձի գնել Ալկանտարային
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի գնումը տրանսֆերային գլխավոր նպատակ չէ «Լիվերպուլի» համար։
ESPN-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը տրանսֆերային շուկայում կակտիվանա Ալկանտարային գնելու համար միայն այն դեպքում, եթե թիմի առաջատար ֆուտբոլիստներից որևէ մեկը հեռանա։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամբողջությամբ վստահում է Նաբի Կեյտային, ինչպես նաև 19-ամյա Կերտիս Ջոնսին, որը հուլիսի սկզբին թիմի հետ նոր պայմանագիր է կնքել։
Ընդհանուր առմամբ՝ «Լիվերպուլի» ղեկավարության մոտ կա համոզմունք, որ թիմի կազմը մեծ փոփոխությունների չի ենթարկվի։