Նախքան պրեմիերան՝ համացանցում է հայտնվել Samsung-ի նոր ականջակալների լուսանկարները (լուսանկարներ)
Ամերիկացի բլոգեր Էվան Բլեսը (Evan Blass) նախքան պրեմիերան հրապարակել է Samsung Galaxy Buds Live-ի լուսանկարներից մի քանիսը, գրում է The Verge-ը։
Աղբյուրը նկատում է, որ ընկերությունը ականջակալները պատրաստվում էր թողարկել և հաճախորդներին ներկայացնել օգոստոսի 5-ին։
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ ականջակալները հասանելի կլինեն երեք գույներով՝ սպիտակ, սև և ոսկեգույն։
Ըստ տվյալների՝ Galaxy Buds Live-ը, որը նախկինում կոչվում էր Galaxy Bean, կունենա մի շարք յուրահատուկ դիզայներական լուծումներ, այդ թվում՝ լոբու հատիկի տեսք, ջրակայունություն և ձայնամեկուսացման գործառույթ։