Բելառուսում ձերբակալվել է նախագահի պաշտոնի հավակնորդ Վիկտոր Բաբարիկոյի օգնականը
Բելառուսում ձերբակալել են նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի օգնականին՝ Ելենա Կարագաչևային, և տեղափոխել երկրի պետական անվտանգության ծառայություն, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսում դատարանը կալանավորել է նախագահի հնարավոր թեկնածու և «Բելգազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ Էդուարդին: Հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն դադարել էր կապի դուրս գալ առավոտյան համապատասխան փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Բելգազպրոմբանկի գործի» շրջանակում հակաիրավական գործունեության վերաբերյալ գործով նրան և որդուն ձերբակալել են, և այժմ երկուսն էլ գտնվում են Ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում։
Հենց այդ օրը Մինսկում բողոքի ցույց էր անցկացվել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ և հաջակցություն բոլոր ձերբակալվածների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: