Ֆրանսիացի ինքնուս նկարիչն անշուք ու լքված վայրերը զարդարում է տեսողական խաբկանք առաջացնող գրաֆիտիներով (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիացի նկարիչը, որը հայտնի է SCAF անունով, իր երևակայության և հսկայական տաղանդի շնորհիվ կարողանում է լքված վայրերը, կիսաքանդ կառույցներն ու անշուք փողոցները վերածել իրական պատկերասրահների:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ֆրանսիացին քաղաքային անհրապույր տեսարանները զարդարում է իր եռաչափ գրաֆիտիներով, որոնք ճիշտ անկյան տակ դիտելիս ներկայանում են որպես իրական գլուխգործոցներ: Այդ պատկերները նա ստանում է սովորական ներկերի օգնությամբ:
Հատկանշական է, որ այս զարմանահրաշ ստեղծագործությունների հեղինակը սթրիթ արտի ինքնուս նկարիչ է: Նա երբեք չի ուսանել նկարելու հմտությունները, սակայն 18 տարեկանից սկսել է փորձարկումներ անել գրաֆիտիների ասպարեզում: