Վրաստանաբնակ մի քանի հայրենակիցներ Հայաստանին նվիրաբերել են շնչառական սարքեր
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերել են 27 շնչառական սարքեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
«Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։