1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում կրկին աճել է ու շարունակում է առաջատար մնալ տարածաշրջանում
Հայաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 1 մլն շնչի հաշվով հունիսի 8-ին աճել է 66-ով՝ կազմելով 4497: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակման դեպքերը՝ 1 մլն բնակչի հաշվով
1. Հայաստան - 4497
2. Ռուսաստան - 3266
3. Իրան - 2071
4. Թուրքիա - 2030
5. Ադրբեջան - 777
6. Վրաստան - 204
Թեև նախորդ օրերի համեմատ տվյալի աճն այնքան էլ մեծ չէ, մեր երկիրը շարունակում է այս ցուցանիշով առաջատարը լինել տարածաշրջանում:
1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (71) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (100) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (56), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (41), Ադրբեջանը (9), Վրաստանը (3):
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 325-ի: Մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 283-ի:
Նշենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ հունիս 8-ին արձանագրված վարակման դեպքերի թիվը ցածր է, քանի որ հետազոտություն իրականացնող հիմնական լաբորիատորիան այսօր «կանգնած է եղել պրոֆիլակտիկայի»: